27.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2074 մարդ, մահացել է 39 հիվանդ
Հայաստանում հոկտեմբերի 26-ին կատարվել է 13 696 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2074 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 714 հիվանդ, գրանցվել է մահվան 39 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հոկտեմբերի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1269 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7420 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29007 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 032 310 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 26.10.2021. Կորոնավիրուսով 59 հիվանդ է մահացել
- 25.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1184 մարդ, մահացել է 45 հիվանդ
- 23.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1962 մարդ, մահացել է 39 հիվանդ
- 22.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2146 մարդ, մահացել է 47 հիվանդ
- 21.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2603 մարդ, մահացել է 37 հիվանդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան