Հայաստանում կներկայացվեն ԱՊՀ վարակված տարածքները
Հոկտեմբերի 28-29-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստը։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ նիստին մասնակցելու են ԱՊՀ անդամ երկրների բուսասանիտարական ծառայությունների ղեկավարները, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ԵԱՏՀ-ի, ՌԴ գյուղատնտեսության նախարարության, ՌԴ դաշնային մաքսային ծառայության և ՌԴ բույսերի կարանտինի գիտահետազոտական կենտրոնի ներկայացուցիչները։
Խորհրդի անդամ երկրների պատասխանատուները կներկայացնեն կարանտին-բուսասանիտարական վիճակը իրենց երկրներում, վարակված տարածքները, առկա վնասակար օրգանիզմները, տարածվածությունը և դրանց դեմ պայքարի միջոցառումները։
Քննարկվելու են նաև ԱՊՀ անդամ երկրների միջև բուսական ծագման մթերքների ներմուծման և արտահանման հետ կապված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Այդ կապակցությամբ՝ զեկույցով հանդես կգա ՌԴ դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչը։
Նիստին կմասնակցի նաև ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) գյուղատնտեսության հարցերով մասնագետը, կներկայացնի բուսասանիտարիայի ոլորտում միջազգային փորձը։
ԱՊՀ երկրների բույսերի կարանտինի համակարգող խորհրդի նիստի աշխատանքների կազմակերպման հարցում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին աջակցել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան