Հասարակության մեջ կարող է լիենլ մտահոգություն, որ դուք կարող եք լինել ազդեցության գործակալ. Ագնեսա Խամոյանը՝ Արտակ Մանուկյանին
«Դուք երկար տարիներ աշխատել եք մասնավոր սեկտորում, եղել եք պետական գնումների քաղաքականության փորձագետ, և ձեր խոսքում ասում եք՝ չեք ունեցել կետ կենսագրությունում, որը կարող էր ետ պահել այդ պաշտոնին հավակնելուց և մատնացույց եք անում ձեր մասնագիտական կարողությունները»,- Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված Արտակ Մանուկյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Պատգամավորը նկատեց, որ Մանուկյանը հավակնում է մի շատ կարևոր պաշտոնի՝ ինֆորմացիայի հասանելիության տեսանկյունից և առհասարակ երկրի անվտանգության տեսանկյունից, իսկ իր կենսագրությունը հավաքել է ՀԿ սեկտորներում, արևմտյան ֆինանսավորմամբ տարբեր կազմակերպություններում աշխատելով։
Ագնեսա Խամոյանը շեշտեց՝ հասարակության մոտ հնարավոր է լինի մտահոգություն, որ Մանուկյանը կարող է լինել ազդեցության գործակալ և խնդրեց փարատել առկա մտահոգությունները։
«Տիկին Խամոյան, ճիշտն ասած, տարակուսած եմ ձեր հարցադրումների համար, որովհետև դուք կարող էիք այդքան հեռու չգնալ և ասել, որ որպես պատգամավոր ես գաղտնի տեղեկատվության եմ տիրապետել»,- արձագանքեց Արտակ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ եղել է ԱԺ ֆինանսավարկայնին և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ:
Մանուկյանը նշեց, որ եթե ԶԼՄ-ն հարցնում է կամ վերնագում գրում է «կարո՞ղ է», ապա ինքը սովորաբար պատասխանում է՝ ոչ:
Ագնեսա Խամոյանն ասաց, որ նախորդ օրը ՀՀ-ի սահմանների և Արցախի հարցով փակ նիստում այդ հարցն արծարծվել է, երբ դիտարկվում էր, թե համապատասխան թույլտվություն չունեցող անձը կարող է ծանոթանալ գաղտնի տեղեկատվությանը և ինքը այդ համատեքստում է հարցը տալիս ու պետք չէ ցավագին արձագանքել:
Արտակ Մանուկյանը հայտնեց, որ ինքը ստորագրել է գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու հետ կապված ընթացակարգային փաստաթղթերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան