Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ․ Խամոյանը՝ Փաշինյանին
«Դուք երեք տարի է իշխանության ղեկին եք և խոշորացույցով բոլորի բանկային հաշիվներից սկսած ուսումնասիրել եք և ուզում եմ արձանագրել, որ որևէ բան չեք գտել»,-այս մասին վարչապետ Փաշինյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նրա խոսքով՝ երկու օր առաջ իշխանական քաղաքական թիմի անդամներից մեկը պոպուլիզմի մրցույթ էր ուզում հայտարարել։
«Հիմա ինձ մոտ տպավորություն է, որ մենք մանիպուլյացիայի մրցույթի մեջ ենք և ես ուզում եմ ասել, որ և այն և այս դեպքում դուք մրցակիցներ չունեք»,- հայտարարեց պատգամավորն ու ուղղեց հարցը․
«Տևական ժամանակ է պնդում եք, որ Արցախը բանակցություններից դուրս է եկել 98 թվականից հետո՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ։ Ես իհարկե զարմացած չեմ, որ դուք շարունակում եք պնել, որ Արցախը բանակցություններից դուրս է մնացել 2-րդ նախագահի օրոք, քանի որ հենց դուք եք հայտարարել, որ բանակցային նրբությունները Ալիևից եք ճշտել։ Ե՞րբ եք դադարելու գոնե էս հարցով մաիպուլացնել հասարակությանը։ Ե՞րբ եք ի վերջո պատրաստվում այցելել Արցախ»։
«ՀՀ բազմաթիվ պաշտոնյաներ այս ընթացքում այցելել են և շարունակում են այցելել։ Այլ պաշտոնյաների այցը կկազմակերպվի ըստ նպատահարմարության»,- պատասխանեց Փաշինյանը։
Խամոյանն էլ հիշեցրեց, որ երբ Արա Այվազյանը հունվարի 6-ին այցելեց Արցախ, դրանից հետո Ալիևը սպառնաց, որ այլևս Հայաստանի իշխանություններին չայցելել Արցախ։ Նրա դիտարկմամբ՝ դրանից հետո պաշտոնյաներն այցեր չեն կատարել։ Եվս մեկ անգամ կրկնեց հարցը․«Ե՞րբ դուք նպատակահարմարություն կգտնեք այցելել Արցախ»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Վաղվա Արցախին ու Հայաստանին այսօր ուրանում ենք բոլորս
- Ինչո՞ւ մինչև այսօր չեք գնացել Արցախի Հանրապետություն. հարց՝ Փաշինյանին, Սիմոնյանին, Միրզոյանին, «նախագահ ասվածին»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան