Դերասան Բոլդուինի մասնակցությամբ միջադեպով հնարավոր է քրեական գործ հարուցվի
ԱՄՆ-ում դատախազությունը կարող է մեղադրանք ներկայացնել դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ սպանվել է օպերատորը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Սանտա Ֆե շրջանի (Նյու Մեքսիկա նահանգ) դատախազին։
«Դեռևս որևէ եզրակացություններ չկան։ Այժմ մենք դիտարկում ենք բոլոր տարբերակները, այդ թվում՝ քրեական գործ հարուցելը»,- ասել է շրջանի դատախազը։
Նրա խոսքով, նկարահանման հրապարակում խուզարկության ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ և՛ դատարկ, և՛ մարտական փամփուշտներ, ինչպես նաև երեք ատրճանակ։ Այժմ քննիչները փորձում են պարզել, թե որ զենքից և ինչ զինամթերքի օգտագործմամբ է կրակոցը արձակվել։
Դատախազն ասել է, որ այս պահին հաստատ հայտնի է, որ նկարահանումների ժամանակ օգտագործվել են մարտական զենք, ոչ թե չլիցաքավորված զենք։
Ալեք Բոլդուինի մասնակցությամբ ֆիլմի նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 21-ին։ Դերասանը կրակել է ատրճանակից, որը լիցքավորված է եղել: Կրակոցից սպանվել է 42-ամյա օպերատոր Հալինա Հաթչինսին, վիրավորվել է 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոուզային։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ֆիլմի նկարահանումները կվերսկսվեն միայն հետաքննության ավարտից հետո։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակ տունը մեկնաբանում է Բոլդուինի մասնակցությամբ մահացու միջադեպը
- Բոլդուինի կողմից սպանված օպերատորի ծնողները հաշիվ են պահանջել
- Ալեք Բոլդուինը խոսել է օպերատորին պատահաբար սպանելու մասին
- Դերասան Ալեք Բոլդուինը նկարահանումների ժամանակ սպանել է օպերատորին
- Ալեք Բոլդուինը հոգնել է կրկնօրինակել Թրամփին