Լուգանսկի ներկայացուցիչը բարձր է գնահատել Կիևի կողմից Դոնբասում «բայրակթար» անօդաչու թռչող սարքի օգտագործումը
Կիևը, Դոնբասում կիրառելով թուրքական Bayraktar հարվածային անօդաչուները, ստուգել է՝ որքան հեռու իրենք կարող են գնալ Մինսկի պայմանավորվածությունները խախտելով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Նման կարծիք է հայտնել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը: «Ուկրաինայի բարձրագույն պաշտոնյաների հայտարարություններն օդաչու կիրառելու և Մինսկի պայմանավորվածությունների գիտակցված խախտման մասին մարտահրավեր է և փորձ՝ գործով պարզելու, թե էլ ինչ իրենց թույլ կտրվի անել, որքան հեռու կարող են իրենք գնալ, ինչի համար գլխին հարված չեն ստանա, և որքան կհանդուրժեն այդ ամենը»,- ասել է Միրոշնիկը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը երեքշաբթի հայտարարել էր՝ զինվորականներն առաջին անգամ Bayraktar հարվածային անօդաչու են կիրառել Դոնբասում, որը ոչնչացրել է հակառակորդի թնդանոթը: