Էմին Երիցյան. Ընտրությունների ժամանակ այդ տեսակն ակտիվանում է
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գրում է.
«Դատարկախոս մարդկանց տեսակ կա, որ սիրում են ուրիշներից խոսել, բամբասել, ստեր տարածել։ Ընտրությունների ժամանակ այդ տեսակն ակտիվանում է։
Սպասվող տեղական ընտրությունների համատեքստում որոշ մարդկանց հետաքրքրել է իմ կուսակցականությունը։
Մեկ անգամ ու միանգամից տեղեկացնեմ չիմացողներին։
ՀՀ-ում ես լավ, փոխադարձ հարգալից ու բարեկամական կապեր ունեմ քաղաքական ուժերի մեծամասնության նախկին ու ներկա ղեկավարների հետ։ Եվ դա բնական է։
Այնուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում ես եղել եմ սկզբունքային անկուսակցական և շարունակում եմ մնալ սկզբունքային անկուսակցական։
Միաժամանակ, Եվրոպայի խորհրդի ու ԵՄ քաղաքական մարմիններում ներկայացված լինելով, դրանցում ընտրովի քաղաքական պաշտոններ զբաղեցնելով, այդ ինստիտուտների շրջանակներում ԵԺԿ/EPP քաղաքական խմբի անդամ եմ, Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի քաղաքական մեծամասնության EPP-ի խմբակցության փոխնախագահն եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան