Ուզում եմ հասկանալ վիճակագրական այս խառնիփնթոր իրավիճակը, ինչի հետևանք է, չտիրապետելո՞ւ. Թագուհի Թովմասյանը՝ Անահիտ Ավանեսյանին
«Ուսումնասիրել եմ պետական հաստատությունների հրապարակած մի շարք տվյալներ և պարզել, որ կան ակնհայտ հակասություններ: Պետական վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերի համաձայն կորոնավիրուսից 3545 մարդ է մահացել 2020 թ.-ին, իսկ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալներով՝ 2828 մարդ, արդյունքում միայն 2020թ. թվականի երկու պետական կառույցների հրապարակած պաշտոնական վիճակագրական տվյալներով 717 մահվան դեպքի տարբերություն է նկատվում»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբկացության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ պատգամավորի նշած վիճակագրական տվյալները, որոնք հրապարակվել են 2021 թվականին, արդեն իսկ բաց տվյալներ են, և տեղեկացրեց, որ ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի նախարարության էլեկտրոնային համակարգում մուտք արված դեպքերի և ԶԱԳՍ-երի կողմից արձանագրված մահերի տվյալների միջև տարբերությունների ամբողջական պատկերը:
Նախարարը խոստացավ, որ ուսումնասիրությունները ամփոփելուց հետո լրացուցիչ կպատասխանեն պատգամավորին
Թագուհի Թովմասյանը եզրակացրեց, որ վիճակագրությունը խճճված է և Հայաստանում չկա մահերի հստակ թիվ:
Արձանագրելով, որ նախարարի մամուլի քարտուղարը վերջերս հայտարարել էր, որ նախարարությունը հրապարակում է միայն հիվանդանոցների կովիդ -բաժանմունքների թվերը՝ պատգամավորը եզրակացրեց, որ հիվանդանոցների մյուս բաժանմունքներում կամ տանը մահացածները չեն հաշվառվում և ենթադրեց, որ այսօր հրապարակվող սահրմրկեցուցիչ թվերն իրականում ավելի մեծ են:
«Ուզում եմ հասկանալ վիճակագրական այս խառնիփնթոր իրավիճակը, ինչի հետևանք է, չտիրապետելո՞ւ, թե, այնուամենայնիվ միտումնավոր եք այս ամեն ինչը խճճել»,-հարցրեց Թագուհի Թովմասյանը:
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ խճճելու նպատակ չունեն, այլ կա հստակ վիճակագրություն, իսկ էլեկտրոնային հաշվառման համակագը ներդրվել է փուլ առ փուլ, այդ պատճառով էլ հնարավոր է ինչ-որ բան այնտեղից դուրս մնացած լինի:
Նախարարը պնդեց, որ պատգամավորի հրապարակած թվերը փաստում են, որ որևէ բան դուրս չի մնացել հաշվառումից՝ նկատի ունենալով Վիճակագրական պետական կոմիտեի տվյալները:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ ՊՆ չի հրապարակում զոհված ու հուղարկավորված զոհված տղերքի անունները. Գեղամ Նազարյան
- Մեկ անձի իշխանություն է, ի վերջո նրա վզից կախվելու է ժանգոտ կողպեք. Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան