«Ժողովուրդ». Իշխանություններն այս անգամ կենտրոնանալու են Ստեփանավան և Կապան քաղաքների վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները հոկտեմբերի 17-ի Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններում պարտվելուց հետո որոշել են նոր ռազմավարություն իրականացնել և նոր անձանց ներգրավել: Ըստ այդմ, իշխանությունները գործի են դնելու իրենց ծանր հրետանին և նոր մարտավարությամբ շրջելու են բակից բակ:
Այս անգամ նրանք կենտրոնանալու են Ստեփանավան և Կապան քաղաքների վրա: Ստեփանավանում աշխատանքները կորդինացնում են պատգամավոր Արփի Դավոյանը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ընդ որում՝ վերջինս հայտարարել է, թե ինքը կարող է աշխատանքները համակարգել նաև Կապան քաղաքում, քանի որ, իր խոսքով, սեր ու հարգանք է վայելում: Այսպես նաև փորձ է արվում Տիգրան Ավինյանին հետ մղել և առանց նրա աշխատանքներ իրականացնել, քանի որ վերջինս արդեն մեկ անգամ ձախողել է Սյունիքում:
Եվ այս բոլոր մարդիկ արդեն հրահանգ են ստացել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ պետք է հատկապես այս երկու քաղաքներում հաղթանակ տոնեն: Ամեն դեպքում, գործող անձինք այժմ այս երեքն են, որոնք իրենց օրերն անցկացնում են մարզերում և պատրաստվում նոյեմբերի 14-ին կայանալիք ընտրություններին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան