«Ժողովուրդ». Ոչ միայն կառուցապատողներն են մտահոգված, նաև մարզաբնակները չեն ոգևորվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագրի փոփոխությունները ոչ միայն մտահոգում են կառուցապատողներին, այլև չեն ոգևորել մարզաբնակներին: Ինչպես հայտնի է, կառավարությունն առաջարկում է ծրագիրը Երևանում աստիճանաբար դադարեցնել մինչև 2025 թվականը և թողնել միայն մարզերում:
Ըստ կառավարության՝ երբ ծրագիրը դադարի Երևանում գործել, կառուցապատումը կաշխուժանա ՀՀ մարզերում: Պարզվում է՝ ոչ մի սահմանափակում չկա, սահմանափակումները միայն Երևան քաղաքի հետ են կապված:
Եկամտահարկի վերադարձի ծրագիրը գործելու է անգամ այն դեպքում, երբ X մարզի X գյուղի բնակիչը որոշի հիփոթեքային վարկով տուն կառուցել: Այսինքն՝ եթե նոր կառուցվող տան համար հիփոթեքային վարկ եք վերցնում, ապա տոկոսները ձեր վճարած եկամտային հարկից հետ են վերադարձվելու: Բայց նկատենք, որ մարզի բնակիչներն այնքան էլ ոգևորված չեն այս ծրագրով, քանի որ վստահ չեն, որ կկարողանան բնակարանատեր դառնալ: Բանն այն է, որ մարզերում աշխատավարձի չափը ցածր է, հետևաբար եկամտահարկի վերադարձը քիչ կկազմի և դժվար թե կկարողանա բնակարանի ձեռքբերման հարցում դերակատարում ունենալ:
Բացի այս, ՀՀ առևտրային բանկերն այնքան էլ չեն ողջունում սա, քանի որ ՀՀ մարզերի մեծ մասում վարկի վերադարձելիության տոկոսը ցածր է. բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք վարկային պարտավորություններ ունեն և դժվարությամբ կամ էլ ընդհանրապես չեն կարողանում դրանք մարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան