Իտալիան Հայաստանից քաղաքացիների մուտքը թույլ կտա միայն հատուկ նպատակների համար
Իտալիայի իշխանությունները հայտարարել են, որ մի քանի երկրների հանել են D ցուցակից, որը ներառում է երրորդ երկրներին և, որոնց քաղաքացիներին թույլատրվում էր մուտք գործել Իտալիա որոշակի պայմաններով։ Այս մասին գրում է SchengenVisaInfo-ն։
Հետևաբար, Իտալիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված երկրների նոր թարմացված ցուցակների համապատասխան՝ Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիա և Հերցեգովինան, Բրունեյը, Լիբանանը, Մոլդովան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թայվանը, Հոնկոնգը, Մակաոն այլևս ցուցակի մաս չեն:
Այս բոլոր երկրներն այժմ գտնվում են Իտալիայի E ցուցակի մեջ, ինչը նշանակում է, որ այդ տարածքներից ճանապարհորդներին թույլատրվում է մուտք գործել Իտալիա հատուկ նպատակներով ու միայն այն պայմանով, եթե նրանք հետևեն մուտքի խիստ կանոններին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան