«Հրապարակ». Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը «Մերիդիան» կազմակերպության միջոցառման մասին է, որի նպատակն է ԱՄՆ ազդեցության տարածումը և դերի հզորացումը ողջ աշխարհի վրա:
Դեսպանության էջում գրված է. «Հոկտեմբերի 22-ին ՀՀ դեսպանությունն ընթրիք էր կազմակերպել` Վաշինգտոնի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը համարվող «Մերիդիանի» գլխավոր հանդիսությանն աջակցելու նպատակով: «Մերիդիանի» առաքելությունը դիվանագիտության, գլոբալ առաջնորդության և մշակույթի միջոցով համաշխարհային մակարդակով ԱՄՆ դերի հզորացումն է»:
Թվում է` արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանները պետք է զբաղվեին իրենց երկրի դերի ու ազդեցության տարածմամբ և պետք է ամեն ինչ անեին, որ արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ ձևավորեին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստեին, բայց Հայաստանի դեսպանը մասնակցում է այլ պետության ազդեցության տարածմանն աշխարհում:
Եվ, առհասարակ, մեր դեսպաններն արտերկրում նվազագույն դերակատարում ունեն` տվյալ երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներ գրեթե չեն ունենում, նախաձեռնություններով հանդես չեն գալիս, հարցեր չեն լուծում: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն գիտակցում, թե որն է իրենց հիմնական գործառույթը, և ինչի համար են հայտնվել այդ պաշտոնին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան