«Իշխանության սրտի ՄԻՊ թեկնածու դանիելիոաննիսյանները որևէ ձայն հանելո՞ւ են»
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն է հրավիրել ՔՊ-ական պատգամավոր, Կապանի քաղաքապետի թեկնածուի՝ ԱԺ-ում երեկ ծավալած քարոզչության վրա։
«ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, ով Կապան համայնքի ղեկավարի թեկնածու է, Կապանում ընտրություններից առաջ, ԱԺ ամբիոնից կոչով դիմեց քաղաքի բնակիչներին՝ օգտագործելով ԱԺ ամբիոնը քարոզչության նպատակով:
Հիմա իշխանության սրտի ՄԻՊ թեկնածու դանիելիոաննիսյանները կամ օրինակ լևոնբարսեղյանները որևէ ձայն հանելո՞ւ են, կամ արձանագրելո՞ւ են իրենց գեղարվեստականացված զեկույցներում էս փաստը։
Հա, ի դեպ, տեսա Կապանի ավագանու ՔՊ ցուցակը ու տրամաբանական հարց առաջացավ՝ ուտել ուրանալով հեշտա՞ ապրել»։