Ոստիկանությունը Մալաթիա-Սեբաստիայում ուժեղացված ծառայությունն արդյունավետ է համարում
Ոստիկանությունը երեկ երեկոյան ուժեղացված ծառայություններ էր իրականացնում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով կազմակերված հատուկ միջոցառումների ընթացքում տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 150-ից ավելի անձ, ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեն, դանակներ, կռփազենքեր, մահակներ, կեղծ ու գողացված համարանիշեր։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Բացի այդ, երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի հայտնաբերման դեպք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել նաև Սարի թաղում հաշվառված 27-ամյա երիտասարդ, որը Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
«Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են»,-նշում են ոստիկանությունից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան