Ռուբեն Ռուբինյանը միացավ Գեղամ Մանուկյանի արձանագրմանը՝ Արցախն ուրացողը դավաճան է
Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հիշեցրեց դեռևս այս տարվա փետրվարի 9-ին այսօր արդեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանի հայտարարությունը՝ «իշխող քաղաքական ուժը դեռևս չունի անհրաժեշտ հասունություն»։
«Սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին և այդ անձի պատիվը դուք երեկ անվտանգության ներգրավմամբ պաշտպանում էիք, թեպետ Գեղամ Մանուկյանի խոսքի հետ կապված որևէ խնդիր չկա՝ Արցախն ուրացողը չի կարող դավաճան չհամարվել»,- ասաց Մամիջանյանը՝ դիմելով նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին և ՔՊ-ական պատգամավորներին։
Հիշեցնենք՝ երեկվա նիստի ժամանակ Վիգեն Խաչատրյանի ելույթից հետո ամբիոնին մոտենալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ ասել էր. «Սրիկայությունը շատ օրինակներով կարելի է ասել, բայց Արցախ ուրացողը դավաճան է: Արցախը ուրացողը դավաճան է, դավաճանություն է, ոնց որ քիչ առաջ ելույթ ունեցողը վերջերս լրատվամիջոցերի առաջ էր Արցախն ուրացել»։
Դրանից հետո ԱԺ փոխխոսնակ Ռ. Ռուբինյանը կարգադրել էր անջատել Գ. Մանուկյանի բարձրախոսը, այնուհետև դահլիճ հրավիրել անվտանգության աշխատակիցներին՝ ընդդիմադիր պատգամավորին հեռացնելու համար։
Այսօր ԱԺ նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ցանակցած պատգամավոր հնարավորություն պետք է ունենա և ունի իր դիրքորոշումն անկաշկանդ հայտնել այս ամբիոնից կամ տեղից, ինչպես նախատեսված է, բայց ոչ մի պատգամավոր չպետք է հնարավորություն ունենա վիրավորել մեկ այլ պատգամավորի՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական և նիստը վարողի պարտականությունն է ապահովել, որպեսզի այդպես չլինի։
«Անվտանգության աշխատակիցները ներս են հրավիրվել ոչ թե այն բանից հետո, որ պարոն Մանուկյանն, ըստ իս, անձնավորված վիրավորել էր պարոն Խաչատրյանին, դրանից հետո ընդամենն անջատել էի պարոն Մանուկյանի խոսափողը, այլ այն բանից հետո, երբ հրաժավել էր լքել ամբիոնը։
Խուսափենք վիրավորական բառերից միմյանց հասցեին և քննադենք իրար ինչքան հնարավոր է սուր»,-նշեց նա։
Գեղամ Մանուկյանը տեղից գոռաց. «Բայց արձանագրենք, որ Արցախն ուրախցողը դավաճան է»։
«Միանում եմ ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան, բայց արձանագրենք նաև, որ մարդկանց անձնավորված այս դահլիճում չի կարելի վիրավորել»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Այո՜, Արցախն ուրացողը դավաճան է և վերջ»
- Ինձ ԱԺ դահլիճից հանեցին «Արցախն ուրանալը դավաճանություն է» արտահայտության համար. Գեղամ Մանուկյան
- ԱԺ-ում անվտանգության աշխատակիցները Գեղամ Մանուկյանի ձեռքերից քաշելով՝ հեռացրեցին ամբիոնից
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան