Բնակիչներն այսօր գնաճով թալանվում են, իրական եկամուտներն էապես նվազում են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկում Արտակ Մանուկյանի թեկնածությունը։
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցի ժամանակ Արտակ Մանուկյանն ասաց, որ իր անցած ուղու ընթացքում չի ունեցել որևէ կետ, որն իրեն զերծ պահի այս պաշտոնին հավակնելուց՝ հաշվի առնելով այն փորձառությունը, որ ունի։
«Կարծում եմ՝ որոշակի հավելյալ արժեք կարող եմ ներկայացնել այնպիսի բարձր մասնագիտական կարողություններ ունեցող կառույցին, ինչպիսին Կենտրոնական բանկն է»,- ասաց Ա. Մանուկյանը։
Թադևոս Ավետիսյանը հարցով դիմեց Մանուկյանին գնաճի վերաբերյալ՝ նշելով, որ մեր երկրի բնակիչներն այսօր գնաճով թալանվում են, իրական եկամուտներն էապես նվազում են։
Ա. Մանուկյանն ասաց, որ Կենտրոնական բանկն, ըստ էության, ունի սահմանափակ թվով գործիքներ, որոնցով կանոնակարգում են գնաճային սպասումները։
«Պատկերավոր ասած ԿԲ-ն կանոնակարգում է մակրոմիջավայրը։ Եթե ակնկալում եք, որ ԿԲ-ն պետք է մի գործիքակազմ կիրառի, որպեսզի կոնկրետ մի ապրանքատեսակը, օրինակ կարտոֆիլի շուկայի գների վրա ազդեցություն ունենա, այդպես չէ»,- ասաց նա։
Ա. Մանուկյանի խոսքով, կոնկրետ սոցիալական մեծ նշանակություն ունեցող ապրանքների մասով գնաճի հնարավոր հետևանքները մեղմելու համար կառավարությունն անելիքներ ունի. «Այս մասով ինչքանով հետևում եմ առկա քննարկումներին, էկոնոմիկայի նախարարն ասում է՝ որոշակի աշխատանքներ իրականացվում են»։
Թադևոս Ավետիսյանը կրկին հնչեցրեց իր հարցերը. «Կարելի է ասել խուսափեցիք կոնկրետ գնահատականից՝ ԿԲ-ն համարժեք իրավիճակին բավարար չափով կիրառե՞լ է գործիքակամզ, թե՞ ոչ։ Երկրորդ՝ կոնկրետ եմ հարցնում՝ 2022 թվականի բյուջեով նվազագույն աշխատավարձ չի բարձրացվում, անապահովության նպաստի չափ չի բարձրացվում, պետծառայողների բազային վարձատրության նվազագույն չափ չի բարձրացվում և այլն։ 2020 թավականի հունվարի 1-ից հետո այդ վճարները չեն բարձրացել, բայց գնաճը տեղի է ունեցել։ Ձեր գնահատականն ինչպե՞ս է, սա նորմա՞լ է, այս իրավիճակը համարժե՞ք է, որ ունենք 2022 թվականի բյուջեի նախագծով։ Արդյո՞ք Կենտրոնական բանկը մինչև հիմա համարժեք իրականացրել է այն գործառույթները, որոնցով կկանխեր ազգաբնակչության թալանը գնաճի հետևանքով»։
Ա. Մանուկյանի խոսքով, կառավարելի թիրախային ցուցանիշից ավելի բարձր գնաճային ֆոն ունեն։
«Գնաճը, եթե աշխատողների մասով եկամուտների աճի պարագայում որոշակիորեն հնարավոր է մեղմել կարճաժամկետ շոկերի դեպքում, երկաժամկետ սցենարի դեպքում կոմպենսացնել, ապա այն խավը, որը սոցիալապես անապով է կամ կենսաթոշակ ստացողները, ավելի առաջանցիկ մոտեցումներ պետք է լինեն»,- ասաց Արտակ Մանուկյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան