Ջոլին հանրությանը ներկայացել է անհաջող երկարացրած մազերով
Աստղերի համար չափազանց կարևոր է վարսահարդարների և դիմահարդարների անթերի թիմ ունենալը: Ըստ «dailymail.com»-ի, հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգին ձախողում է ունեցել անհաջող վարսահարդարման պատճառով:
Պատճառը վարսերի արհեստական երկարացումն է, որը բավականին անբնական է արված եղել, ինչն էլ չի վրիպել Ջոլիի երկրպագուների աչքից:
Նրանք դերասանուհու մազերի հետ կապված վիճակն «աղետ» են որակել՝ 46-ամյա Ջոլիին խորհուրդ տալով աշխատանքից ազատել վարսահարդարին:
«Ինչպե՞ս եք թույլ տվել Անջելինա Ջոլիին կարմիր գորգով քայլել՝ մազերի երկարացման պատճառով նման տեսք ունենալով: Ինչ-որ մեկին պետք է աշխատանքից ազատել», - գրել է օգտատերերից մեկը:
«Ո՞վ է փորձել ցեխը գցել տիկին Ջոլիին մազերի այդ երկարացումներով», - գրել է մեկ այլ օգտատեր:
Հարակից հրապարակումներ`
- Ջոլի և The Weeknd զույգը միասին ճաշել է ռեստորանում
- Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի դեմ դատական հայց է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան