
Սաակաշվիլին ցանկանում են ստիպողաբար կերակրել
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, որը գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում, մտադիր են հարկադրաբար կերակրել։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Ուկրաինայի Օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովան, ով այցելել է քաղաքական գործչին բանտում, ասել է, որ քրեակատարողական գաղութի ղեկավարությունը ծրագրում է նրան ստիպել ուտել։
Նա հավելել է, որ բանտարկյալը մտադիր է շարունակել հացադուլը։
Հոկտեմբերի 1-ին Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր յոթ տարվա արտագաղթից հետո Վրաստան վերադառնալու մասին։ Դրանից հետո ոստիկանությունը նրան ձերբակալել է ու բանտախցում նա հայտարարել է հացադուլ։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին վերադարձել է Վրաստան՝ հերթական «Վարդերի հեղափոխություն» կազմակերպելու երազանքով. Դենիել Ֆրիդ
- Սաակաշվիլիի այս դիմակահանդեսն ու թատրոնը կավարտվի հոկտեմբերի 30-ին. Իրակլի Ղարիբաշվիլի
- Սաակաշվիլուն բանտում արյան փոխներարկում են արել
- Սաակաշվիլին բանտում կմնա 6 տարի. Վրաստանի վարչապետ