Քաղաքական 09:55 27/10/2021 Հայաստան

Սասունյան. Էրդողանը հետ կանգնեց արևմտյան տասը դեսպաններին արտաքսելու դատարկ սպառնալիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին դատարկ սպառնալիքներ է հնչեցրել։ Նա պարծենալով հայտարարել է, որ արտաքսելու է արևմտյան տասը երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, դեսպաններին՝ թուրք իրավապաշտպանին ազատ արձակելու պահանջով հայտարարություն հրապարակելու համար։ Նա 2017 թվականից ի վեր անօրինական կերպով բանտարկված է առանց որևէ դատավճռի։

Ահա Էրդողանի զայրալից խոսքերի դարձվածքները։ Նա հոկտեմբերի 20-ին կոշտ քննադատության ենթարկեց և սպառնաց արտաքսել տասը օտարերկրյա դեսպանների, որոնք հոկտեմբերի 18-ին համատեղ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը անհապաղ բանտից ազատել բարերար Օսման Կավալային։

Տասը երկրներն են՝ ԱՄՆ-ը, Գերմանիան, Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Նորվեգիան և Շվեդիան։ Կավալայի բանտարկության չորրորդ տարելիցին դեսպանները քաջալերեցին Թուրքիային՝ գտնել «արդար և արագ լուծում նրա գործի համար»: Նրանք զգուշացրեցին, որ Կավալայի շարունակվող կալանքը «ստվեր է գցում ժողովրդավարության, օրենքի գերակայության և թուրքական դատական համակարգում թափանցիկության նկատմամբ հարգանքի վրա»:

2017 թվականին սկզբնական ձերբակալությունից հետո Կավալան 2020 թ․ արդարացվեց իր դեմ առաջադրված մեղադրանքներից, սակայն նորից կալանավորվեց նոր անհիմն մեղադրանքներով։ Թուրքիան անտեսեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2019 թ․ որոշումը, որով կոչ էր արվում անհապաղ ազատ արձակել Կավալային: Եվրոպական խորհուրդը նախազգուշացրել է Թուրքիային, որ եթե նա չկատարի Եվրոպական դատարանի որոշումը մինչև 2021 թ․ նոյեմբերի 30-ը, այն կարող է դադարեցնել նրա ձայնի իրավունքը կամ նույնիսկ անդամակցությունը Խորհրդին։

Էրդողանը հակադարձեց այս դեսպաններին՝ ասելով. «Մի՞թե ձեր իրավասության շրջանակում է նման դաս տալը Թուրքիային։ Ովքե՞ր եք դուք։ Ես մեր արտգործնախարարին ասել եմ, որ չենք կարող իրենց հյուրընկալելու շքեղություն ունենալ մեր երկրում»։ Էրդողանը հավելեց․ «Նրանք քնում զարթնում են՝ Կավալա, Կավալա են ասում․․․․ Կավալան [Ջորջ] Սորոսի թուրքական մասնաճյուղն է: Տասը դեսպաններ նրա համար գալիս են արտգործնախարարություն: Ինչպիսի՜ անամոթություն։

Ի՞նչ եք կարծում, դուք որտե՞ղ եք։ Սա Թուրքիան է, Թուրքիա՛ն։ Այստեղ այն չէ, ինչ դուք կարծում եք՝ ցեղախմբային պետություն: Սա փառապանծ Թուրքիան է։ Չի կարելի հենց այնպես վեր կենալ ու գալ արտգործնախարարություն հրահանգներ տալու։ Ես մեր արտգործնախարարին տվել եմ անհրաժեշտ հանձնարարականներ։ Ես նրան ասացի, թե ինչ անել: Ես ասացի. «Դուք անմիջապես լուծեք հարցերը այս տասը դեսպանների հետ՝ նրանց հայտարարելով պերսոնա նոն գրատա [անցանկալի անձ] որքան հնարավոր է շուտ»։ Նրանք պետք է ճանաչեն Թուրքիան։ Այն օրը, երբ չեն ճանաչի կամ չեն հասկանա Թուրքիային, նրանք կլքեն երկիրը»։

Նրանց հայտարարությունից հետո տասը դեսպաններին կանչեցին Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այնուհետև նախարարությունից ասացին, որ «դեսպանները զգուշացվել են»։

Գլխավոր հարցն այն է, թե Էրդողանը իրեն ո՞վ է կարծում, որ պետք է զգուշացնի այս երկրների դեսպաններին: Նման սպառնալիքով Էրդողանը պարզապես ևս մեկ «կնճիռ» ավելացրեց նախագահ Ջո Բայդենի հետ առկա խնդիրներին՝ Հռոմում G20-ի գագաթնաժողովի նախօրեին, որտեղ նախատեսվում է երկու ղեկավարների հանդիպումը։

Հակառակ նախագահ Դոնալդ Թրամփի, որը մեծ ջանքեր էր գործադրում Էրդողանի ցանկությունները կատարելու համար, Բայդենը Թուրքիայի նկատմամբ շատ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել։ Զարմանալի չէ, որ «Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ «Բայդենի վարչակազմը եղել է նամակի շարժիչ ուժը, որը համահունչ է մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պետություններին հրապարակայնորեն  քննադատելու նախագահի քաղաքականությանը»:

Նամակը ստորագրած տասը երկրներից յոթը ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ վեցը՝ Եվրամիության։ Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին կոշտ հայտարարություն է տարածել. «Տասը դեսպանների վտարումը վկայում է, որ թուրքական կառավարությունը գնում է բռնապետական ուղիով։ Մեզ չեք վախեցնի։ Ազատությո՛ւն Օսման Կավալային»։

Սպառնալով արտաքսել տասը դեսպաններին՝ Էրդողանը դիմում է ամբոխավարության իր սովորական հնարքին, քանի որ նրա քաղաքական վարկանիշը կտրուկ ընկել է՝ վտանգի ենթարկելով իր վերընտրությունը 2023 թվականին: Նա նախընտրում է բարձրացնել իր ժողովրդականությունը՝ վնասելով Թուրքիայի հեղինակությանն ամբողջ աշխարհում:

Նա հաճախ արհեստական արտաքին ճգնաժամեր է ստեղծում՝ հանրության ուշադրությունը ներքին ծանր պայմաններից շեղելու համար: Միևնույն ժամանակ, թուրքական տնտեսությունը հասել է հատակին՝ զանգվածային գործազրկության և աղքատության պատճառով: Թուրքական լիրան 2003 թվականին Էրդողանի վարչապետ դառնալուց հետո 1 դոլարի դիմաց 1.3 լիրայից իջել է ռեկորդային նվազագույնի` մոտ 10 լիրա մեկ դոլարի դիմաց:

Թեև Էրդողանը հրաժարվում է լսել որևէ մեկի խորհուրդը, սակայն նա վերջապես ուշքի եկավ՝ հասկանալով, որ չի կարող առաջ շարժվել իր արտաքսման սպառնալիքով։ Նա հայտնվել էր երկընտրանքի առջև։ Եթե չեղարկեր իր որոշումը և թույլ տար դեսպաններին մնալ, նա կկորցներ դեմքը թուրք հասարակության առաջ։ Այնուամենայնիվ, եթե շարունակեր իր արտաքսման հրամանը, ապա կարող էր անդառնալի վնաս պատճառել Թուրքիայի տնտեսությանը և Արևմուտքի հետ հարաբերություններին։

Էրդողանը հոկտեմբերի 21-ին ասել է, որ տասը դեսպաններն իրենց երկրներում չէին ազատի «ավազակներին, մարդասպաններին և ահաբեկիչներին»։ Այսպիսով, Էրդողանը կոչ էր անում արևմտյան երկրներին չմիջամտել Թուրքիայի դատական համակարգին։ Մինչ Էրդողանը նման սադրիչ հայտարարություն է անում, նա ինքը բազմիցս ճնշում է գործադրել նախագահ Թրամփի վրա՝ չեղարկել թուրքական Halkbank-ի հետաքննությունը, որը մեղադրվում է փողերի լվացման և դավադրության մեջ՝ օգնելով Իրանին խուսափել ԱՄՆ պատժամիջոցներից։ Էրդողանը փորձում էր թաքցնել սեփական կապերը Halkbank-ի ծրագրի հետ։

Էրդողանի օգնականները նրան բացատրել են տասը դեսպանների արտաքսման սպառնալիքի աղետալի հետևանքները։ Բնականաբար, այս տասը երկրները վրեժխնդիր կլինեին՝ արտաքսելով Թուրքիայի դեսպաններին։ ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում հայտնվեցին մի քանի տասնյակ զայրալից հոդվածներ, որտեղ ասվում էր, որ իրենք հոգնել են Թուրքիայի թշնամական պահվածքից և անօրինական գործողություններից։

Նույն պատգամը Թուրքիային ուղարկվել է մասնավոր դիվանագիտական ուղիներով։ Ի վերջո, փոխզիջում է գտնվել ճգնաժամը թուլացնելու համար։ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հոկտեմբերի 25-ին գրել է թվիթերում. «Ի պատասխան հոկտեմբերի 18-ի հայտարարության վերաբերյալ հարցերին, Միացյալ Նահանգները նշում է, որ այն համապատասխանում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին»: Այլ դեսպանատներ, այդ թվում՝ Կանադայի, Նոր Զելանդիայի և Նիդեռլանդների դեսպանատները, տեղադրել են նմանատիպ հաղորդագրություններ։ Գերմանիան և Ֆրանսիան կիսել են ԱՄՆ դեսպանատան թվիթը։ Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածն արգելում է դեսպաններին միջամտել հյուրընկալող երկրների ներքին գործերին:

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը ի պատասխան ուրախությամբ գրել է թվիթերում. «Անկարայում ԱՄՆ դեսպանատունը զիջել է»՝ հավելելով, որ Էրդողանը ողջունել է ԱՄՆ-ի թվիթը։ Հոկտեմբերի 25-ին կառավարության նիստից հետո Էրդողանը հայտարարեց, որ դեսպանները հետ են կանգնել «մեր դատական համակարգի և մեր երկրի իրենց զրպարտությունից»:

ԱՄՆ-ի ցանկացած պաշտոնյա, որը որոշել է երկրորդ թվիթը ուղարկել, որը մեկնաբանվել է որպես Թուրքիայի կողմից մարդու իրավունքների խախտումները դատապարտելուց «հրաժարում», պետք է անհապաղ հեռացվի աշխատանքից։ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ կառավարությունը մի քանի օր առաջ մի հաղորդագրություն ուղարկել, իսկ հետո մերժել ու հակասել։ Ի՞նչ է պատահել նախագահ Բայդենի քաղաքականությանը՝ հրապարակայնորեն քննադատելու պետություններին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն արձագանքել է, որ իր երկրորդ թվիթը նպատակ ուներ ընդգծելու, որ ԱՄՆ դեսպանի գործողությունները համապատասխանում են Վիեննայի կոնվենցիային։

Եթե ԱՄՆ կառավարությունը չկատարի իր խոստումը` պաշտպանելու մարդու իրավունքները ամբողջ աշխարհում, Էրդողանը և ուրիշները կշարունակեն անպատիժ ոտնահարել իրենց ժողովրդի հիմնական իրավունքները: Այս առումով նահանջ և հակասական ուղերձներ չպետք է լինեն։ Այժմ Էրդողանի վրա ճնշում գործադրելը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործն է։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}