Սեյրան Օհանյան. Փրկել մեր Հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«22 տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունից:
Այդ ահաբեկչական գործողությունն ընդհատեց Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ, հեղինակավոր ռազմաքաղաքական գործիչների կյանքն ու ազգանվեր գործունեությունը և ուղղված էր ոչ միայն անձնապես նրանց դեմ, այլև հարված էր մեր պետության կայունությանն ու հեղինակությանը և նպատակ ուներ փոխելու քաղաքական ուժերի հարաբերությունը:
Սակայն մեր ժողովուրդը, որ ընդամենը տարիներ առաջ կարողացել էր փառահեղ հաղթանակ տոնել՝ բանակ և պետություն կառուցելով, խաղաղություն պարտադրելով հակառակորդին, այդ մարտահրավերը դիմակայեց նույնքան իմաստուն և ուժեղ՝ շտկելով իր մեջքը և թույլ չտալով, որ այդ ողբերգությունը խարխլի մեր անկախության, ինքնիշխանության հիմքերը:
Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև: «Թյուրքական» բացահայտ նկրտումները Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նորից սպառնալիք են դարձել մեր պետության դեմ:
Եվ մեկ ճանապարհ, ընտրություն ունենք. մեր գենի զորությանը հավատալով, մեր բազկի ուժին ապավինելով՝ Ազգային դիմադրություն ձևավորել և վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ՝ փրկել մեր Հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Մոռացված դրվագ հոկտեմբերի 27-ից
- Թագուհի Թովմասյան. Մեր երկրի հզոր ապագայի ի՜նչ շանսեր ենք կորցրել անցած տարիներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան