Սպանության մի քանի փորձի մեջ մեղադրվող տղամարդուն գտել են Զովունիի գերեզմանոցում
Ծավալուն օպերատիվ միջոցառումների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տեղեկություն են ստացել, որ մի շարք, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքներով հետախուզվող 37-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանոցում է։
Հոկտեմբերի 26-ին ժամը 20.10-ի սահմաններում Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները նրան հայտնաբերել են ու բերման ենթարկել Արաբկիրի բաժին։
Ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 30 փամփուշտով։ Երևանի Ֆուչիկի փողոցում հաշվառված տղամարդը 2020 թվականից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտների, գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքներով։ Բացի այդ, դարձյալ 2020 թվականից, ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան