Ցուկերբերգն ու նրա կինը մեղադրվում են սեռական ոտնձգությունների մեջ
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի նախկին աշխատակիցները զույգի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ նրանց մեղադրելով սեռական ոտնձգությունների և խտրականության մեջ: Այս մասին գրում է «nbcnews.com»-ը։
Հայցվորները երկու նախկին աշխատակիցներ են՝ Ջոն Դոուն, որը 2017թ․-ի հունվարից մինչև 2019թ․-ի մարտ ամիսն աշխատել է որպես «տնային տնտեսության ղեկավար» և Միա Քինգը, որը Ցուկերբերգի ընտանիքին անվտանգության ծառայություններ է մատուցում։
Բացի սեռական ոտնձգություններից և խտրականությունից՝ Չանին և Ցուկերբերգին մեղադրել են աշխատավարձի վճարումն ուշացնելու համար։ Հեռուստաալիքը նշում է, որ «Facebook» ընկերությունը հայցերում չի հիշատակվում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան