Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներին հրավիրեց խոսելու
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց 2010 թվականին ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ընդունված օրենքը, դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, թե «Արցախը բանակցային սեղանից դուրս է մնացել լ 1998 թվականին, դա միջազգայնորեն արձանագրված փաստ է»։
Այնուհետև դիմեց ՀՅԴ-ական պատգամավորներին. «Եթե դուք հիմա ասում եք, որ 72 տոկոսը օկուպացված է, դուք, ուրեմն, 1998 թվականից մինչև 2016 թվականը բանակցելիս եք եղել հայրենիքի 72 տոկոսը հանձնելու մասին:... Հերիք եղավ, բոլ եղավ, հա՞, դավադրություն, դավադրություն»։
Այդ ընթացքում ընդդիմադիր պատգամավորները տեղերից հարցեր, ճշգրտումներ էին հնչեցնում։
Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին հրավիրեց խոսելու:
«Հրավիրում եմ, եկեք խոսենք։ Ո՞վ է խոսելուց հրաժարվել: Ե՞րբ եք հրավիրում։ Հաճույքով, նստենք, խոսենք։ Հարցեր եք տալիս՝ իմանալով, որ դռնբաց ռեժիմով այդ հարցերին պատախանելը դժվար է»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց՝ լրիվ ուրիշ խոսակցություն է գնալու՝ լրիվ ուրիշ տոնով:
«Ես ընդունում եմ առաջարակը և հրավիրում եմ ընդդիմադիր երկու խմբակցություններին ամբողջ կազմով», - ասաց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան