Ծեծկռտուքի ժամանակ տղամարդը օգտագործել է կոկորդիլոսին որպես զենք
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում տղամարդը ծովափին կռվի ժամանակ օգտագործել է ձեռքի տակ հայտնված փոքրիկ կոկորդիլոսը: Այս մասին գրում է «dailymail.com»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մակումբա լողափում։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդկանցից մեկն իր ձեռքն առնում կայմանը՝ հակառակորդին ետ մղելու համար։ Սողունի օգնությամբ նա մի քանի անգամ հարձակվել է հակառակորդի վրա։
Տղամարդկանց բաժանել է ծովափ ժամանած փրկարարը։ Ավելի ուշ կայմանին բաց են թողել քաղաքային այգում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան