ԱԺ-ում արդար դատաքննության ոլորտում առկա խնդիրների ուսումնասիրությանը ՔՊ-ական պատգամավորները չեն մասնակցի
Ազգային ժողովը չընդունեց Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը։
Որոշմանը կողմ քվեարկեց 25 պատգամավոր, ձեռնպահ՝ 1։ Քվեարկությանը չմասնակցեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծված է, այդ տեսանկյունից այդ որոշմանը «չքվեարկությունը» ՔՊ խմբակցության կողմից որևէ հետևանք չի ենթադրում, պարզապես սրանով խմբակցությունը որևէ կերպ չի մասնակցելու աշխատանքներին, ինչում որևէ խնդիր չի տեսնում։
«Քննիչ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է ԱԺ իրավասությունների տիրույթում, ամեն կերպ փորձելու է նպաստել, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները վերանան կամ առնվազն նվազեն։ Դա փորձել ենք անել մասնագիտական համայնքով երեք տարի, հետևողական ենք լինելու, արդար դատաքննության իրավունքն անքակտելի է լինելու Հայաստանում»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։
Երեկ հարցի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կոչ էր արել իր խմբակցության պատգամավորներին, նաև ընդդիմադիր գործընկերներին զերծ մնալ այս նախագծի հարցով որևէ քննարկումից, քվեարկությունից, քանի որ սրանով իսկ ոտնահարում են դատական իշխանությունը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի ՔՊ-ն իր համար քննարկի հարցը
- Քննիչ հանձնաժողովի ստեղծումը ՀՀ բոլոր դատարանների մուտքերը փակելու վարչապետի կոչի հետ համեմատելու հմտություն պետք է ունենալ . Վարդևանյան
- Ինչպե՞ս է ստացվում, որ կարգապահական վարույթ է հարուցվում միայն այն դատավորների նկատմամբ, որոնք փաստաբանների կողմից համարվում են լավագույնները. Վարդևանյան
- Ընդդիմադիրներ պատգամավորների պահանջով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվել՝ ուսումնասիրելու արդար դատաքննության ոլորտում առկա խնդիրները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին