Ադրբեջանցիները հիմա էլ գողացել են Խնածախի բնակչի երեք ձիերը
Ադրբեջանցիները կրկին խոշոր եղջերավոր անասուններ են գողացել։ Այս անգամ ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրի բնակիչներից մեկի երեք ձիերը։
Գյուղի բնակիչը ֆիքսել է, թե ինչպես են ադրբեջանցիները քշելով տանում ձիերին ու անցկացնում իրենց հսկողության տակ գտնվող տարածքը։ Բնակիչը անմիջապես դիմել է նախկին համայնքապետին։ Ներսես Շադունցը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ առավոտյան Խնածախի բնակչից զանգ է ստացել, որ իրեն օգնի։
«Առավոտ շուտ զանգեց, որ երեք ձին տարել են։ Ես էլ զանգեցի ռուս սահմանապահների հրամանատարին, ասացի, որ սոցիալապես անապահով է, միայնակ չորս անչափահաս երեխա է մեծացնում, օգնեն կարողանան հետ բերել։ Ճիշտ է, գործի չեմ, փորձում եմ չխանգարել, բայց եթե կարողանում եմ՝ օգտակար եմ լինում բնակիչներին»,- ասել է Շադունցը։
Ռուս սահմանապահները ադրբեջանական կողմից կարողացել են հետ վերադարձնել երկու ձիերին, մեկը շարունակում է մնալ ադրբեջանական ԶՈՒ-երի զինվորների մոտ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին