Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է և 9 ամսում պետական բյուջե է վճարել 7.13 մլրդ դրամ
«Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Բանկի հաջողության գրավականը անընդմեջ փոխակերպվող մտածելակերպն է: Բանկի ընթացիկ տարվա առաջնահերթություններն են թվային վերափոխումն ու դիվերսիֆիկացումը և այդ փոփոխությունների ու վերափոխման ճանապարհին առաջնորդի դեր ստանձնելը»,- ասվում է բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ 2021 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով` Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է և պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 7.13 մլրդ դրամի հարկ (30.09.21 դրությամբ): Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 62.5%-ով:
ՀՀ հարկային ծառայության կողմից հրապարակված ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկի համաձայն` Ամերիաբանկը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկն այս տարի ստացել է 300 առցանց հայտ և հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 130 մլրդ դրամը. Արման Բարսեղյան
- Արտակ Հանեսյան. Ամերիաբանկը մի շարք ցուցանիշներով առաջինն է Հայաստանի բանկային համակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան