Միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում.Արմեն Գրիգորյան
«Ես չեմ նկատել Թուրքիայի նախագահի կողմից վերջերս, այսինքն՝ Վարանդայում օդանավակայանի բացման ժամանակ, որևէ խոսք այդ մասին»,-պատասխանելով Ալիևի և Էրդողանի կողմից «միջանցք» եզրույթի օգտագործման մասին լրագրողի հարցին՝ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հավաստիացնելով, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում՝ ԱԽ քարտուղարը տեղեկացրեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խմբում արձանագրված է, որ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները լինելու են տվյալ պետության սուվերեն տարածքը:
«Սա արձանագրված է աշխատանքային խմբում և դրա մասին տեղյակ է Ադրբեջանը, որի մասին խոսել է նաև ՌԴ փոխվարչապետ Ավերչուկը»,-նշեց Գրիգորյանը:
Նա նաև հայտարարեց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որի մասին միանշանակ բազմիցս ասվել է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին