ԵԱՀԿ-ն կոչ է անում կանխել Դոնբասում հետագա էսկալացիան
Ուկրաինայում և Դոնբասում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Միկո Կինունենը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին և խուսափել էսկալացիայից: Նման հայտարարություն նա արել է կոնտակտային խմբի և նրա ենթախմբերի հերթական հանդիպումների արդյունքներով՝ տեսակոնֆերանսների ձևաչափով։ Այս մասին գրում է Tass-ը։
«Հատուկ դիտորդական առաքելությունը (СММ) զեկուցել է շփման գծի երկայնքով լարվածության աճի և դուրսբերման գոտում ծանր տեխնիկայի առկայության աճի մասին: Բարձրացնելով արգելված տեխնիկայի և սպառազինության համակարգերի օգտագործման հետ կապված հարցեր՝ ես կոչ եմ արել բոլոր կողմերին. հավատարիմ մնալ իրենց պարտավորություններին և թույլ չտալ հետագա էսկալացիա»,- այսօր հայտարարել է դեսպանը։
Հիշեցնենք, որ օրերս հաղորդվեց, որ Ուկրաինան Դոնբասի ուղությամբ կիրառել է թուրքական Բայրաքթար ԱԹՍ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարեց, որ Դոնբասի հետ շփումներում ստուգում են ԱԹՍ-ի կիրառման տեղեկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան