ԵՆԲ-ն ներդրումներ է կատարում Հայաստանում մանկապարտեզների անվտանգության և էներգաարդյունավետության բարելավման ուղղությամբ
Հոկտեմբերի 26-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Երևան քաղաքը ստորագրեցին Հայաստանի մայրաքաղաքի վեց մանկապարտեզների հիմնանորոգման, էներգաարդյունավետության և սեյսմակայունության բարելավման վերաբերյալ աշխատանքային պայմանագրեր: Այս մասին գրում է EU Neighbours East-ը։
Հիմնանորոգման միջոցները կհատկացվեն Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, որն իրականացվում է 15 ԵՆԲ-ի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) բազմադոնոր հիմնադրամի 15 միլիոն եվրո ներդրումով: Ծրագրի նպատակն է բարելավել Երևանի 90 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը և սանիտարական պայմանները:
Երևանի էներգաարդյունավետության ծրագրով ֆինանսավորվում են շենքերի ջերմամեկուսացումը, ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի բարելավումը, ուժեղ երկրաշարժերին դիմակայելու համար սանդուղքների ամրացումը և սահմանափակ շարժունակություն ունեցող մարդկանց հարմարեցումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան