Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Լեհաստանին օրական վճարել 1 միլիոն եվրո տուգանք՝ դատական բարեփոխումների պատճառով
Լեհաստանը պետք է օրական 1 միլիոն եվրո տուգանք վճարի՝ իր վիճելի դատական բարեփոխումների համար։ Այսպիսի վճիռ է կայացրել Եվրոպական միության արդարադատության դատարանը (ԵԴ): Այս մասին գրում է Euronews-ին։
Ենթադրվում է, որ պատիժը ամենաբարձրն է, որ երբևէ կիրառվել է անդամ պետության նկատմամբ:
Պատժիչ միջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Վարշավան չհամաձայնի կատարել ԵԴ-ի որոշումը, որը կայացվել էր դեռևս հուլիսին, որը կարգադրում էր անհապաղ կասեցնել Գերագույն դատարանի դատավորների կարգապահական պալատի աշխատանքը և դատական անձեռնմխելիության վերացման վերաբերյալ արդեն իսկ ընդունած որոշումների բեկանումը։ Պալատը կարող է պատժել մագիստրատներին՝ ըստ նրանց որոշումների բովանդակության։
Բրյուսելը կարծում է, որ վիճահարույց պալատը սպառնալիք է երկրի դատական անկախության համար, քանի որ այն դատավորներին ենթարկում է քաղաքական վերահսկողության:
Վարշավան, սակայն, պնդում է, որ դա էական գործիք է կոմունիստական ռեժիմի մնացորդները վերացնելու համար:
Այն բանից հետո, երբ Լեհաստանին ուղղված հուլիսյան վճիռը կատարելու բազմակի կոչերն անտեսվեցին, Բրյուսելը խնդրեց ԵԴ-ին սահմանել ամենօրյա տուգանքներ՝ իր իրավական գործողությունների վերջին և ամենաարմատական քայլը:
Պատժամիջոցները կհանվեն ԵՄ-ի միջոցներից, որոնք պարբերաբար ստանում է Լեհաստանը։ Երկիրը, ըստ էության, ԵՄ-ի միջոցների ամենամեծ ստացողն է՝ 2020 թվականին ստանալով ավելի քան 18 միլիարդ եվրո:
Չորեքշաբթի օրվա վճռում ԵԴ-ն նշում է, որ Լեհաստանը չի կատարել անհրաժեշտ փոփոխություններ իր իրավական կարգում՝ կարգապահական պալատին իր լիազորություններից զրկելու համար, ինչը նշանակում է, որ այն շարունակում է գործել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան