Էմին Երիցյան. Կենտրոնական իշխանության կողմից պաշտոնակատարի նշանակումը հակասում է տեղական ժողովրդավարության սկզբունքների
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից համայնքերի ղեկավարների պաշտոնակատարների նշանակմանը, գրում է.
«Կրկին Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքներին ու ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենսդրական միջամտություն։
Կենտրոնական իշխանության կողմից պաշտոնակատարի նշանակումը սկզբունքորեն է հակասում տեղական ժողովրդավարության սկզբունքներին՝ անկախ հանգամանքներից։
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում.
1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված որոշումը (արձանագրությունը, հաղորդումը, վկայականը) Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:»,
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչեւ դրա առաջացնող հանգամանքների վերացումը՝ վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում՝ մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
3. լրացնել նոր՝ 2.2-րդ մաս.
«2.2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչեւ մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ ավագանու նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընգրկվել համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաեւ ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, արդյո՞ք վտանգ չեք տեսնում. Կյուրեղյանը՝ Տերտերյանին
- Նիկոլ Փաշինյանը խոշոր քաղաքների համայնքապետերի պաշտոնակատարներ է նշանակել
- Էմին Երիցյան. Ընտրություններին ընդառաջ՝ Վայոց Ձորի օրինակով
- Էմին Երիցյան. Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում այլևս զրոյացված է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին