Էրիկ Ալեքսանյան. Վահագն Ալեքսանյանին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել
Գորիսի նորընտիր քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է ՔՊ-ական մի պատգամավորի այսօր հնչեցրած հայտարարությանը.
«Այսօր ՀՀ ԱԺ նիստի ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է բառացի հետևյալը․ «Առուշ Առուշանյանի հայրը Գորիսում գնացել ծեծել է ամեն մի դուռ, ասել է, որ սա քաղաքականության հետ կապ չունի, ընտրեք Առուշին, որպեսզի վերջինս ազատ արձակվի»։
Հարգելի հայրենակիցներ, այդ պատգամավորի հայտարարությունը բացարձակ սուտ է։
Գորիսեցիներն իրենց ձայնը տվել են այն մարդուն, ով մշտապես շենացրել է իր քաղաքը, օգնել է իր քաղաքի բնակիչներին։ Գորիսեցիները ընտրել են այն մարդուն, ով թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում և թե առհասարակ իր ողջ կյանքում առաջնորդվել է բացառապես այն սկզբունքով, որ յուրաքանչյուր Հայ պետք է սիրի իր ազգությունը, պետք է միայն ու միայն կառուցի, որպեսզի բոլորը իմանան, որ Հայ ազգը միշտ լինելու է և երբեք ծնկի չի գա ոչ մեկի առաջ։
Իսկ այդ պատգամավորին խորհուրդ կտայի խոսելուց առաջ լավ մտածել և իր մեջ կարողություն գտնել պարզապես տղամարդավարի ընդունելու պարտությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Դաշինք. Առուշ Առուշանյանն ընտրել է Գորիսը
- Առուշ Առուշանյան. Այսօր շատերն են խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց քչերն են գործում ի սեր և ի շահ հայրենիքի
- Առուշ Առուշանյանը գտնվելով կալանավայրում՝ շարունակելու է ղեկավարել Գորիսը. Իրավաբան
- Ռուբեն Մելիքյան. Եթե այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան