Անզեն աչքով էլ նկատելի են ադրբեջանական գործողությունները, ի՞նչն է և ինչո՞ւ է հերքում ՊՆ-ն․ Թագուհի Թովմասյան
«Ես որպես պաշտպանության նախարարի տեղակալ շարունակում եմ պնդել պաշտպանության նախարարության հայտարարությունում նշված հանգամանքները»,- ԱԺ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, երբ Մարդու իրավունքների պաշտպանը Գեղարքունիքի մարզում պետական սահմանին հարակից ադրբեջանական գործողությունների մասով տեղեկություն էր հրապարակել, ՊՆ հերքել էր այն դեպքում, երբ անզեն աչքով նկատելի է, որ ադրբեջանական գործողություններն ակնհայտորեն ինչ-որ բան կուտակելուն, կոմունիկացիա կառուցելուն են միտված, ուզում է հասկանալ՝ ի՞նչն է հերքում ՊՆ-ն։
Պաշտպանության փոխնախարարն ասաց, որ եթե ՄԻՊ-ն ունի հավելյալ տեղեկատվություն, բնականաբար, կարող է ներկայացնել։
«Ես վստահում եմ մեր Զինված ուժերի տրամադրած տեղեկատվությանը, որի հիման վրա էլ մեր լրատվական ծառայությունը տարածել է այդ հաղորդագրությունը։ Խնդրում եմ այսքանով բավարարվել»,- ասաց Ա. Սարգսյանը։
Թ. Թովմասյանն ընդգծեց՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների գործողությունները, ինժեներական աշխատանքներն անզեն աչքով են նկատելի։
«Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է հերքում ՊՆ-ն և ինչո՞ւ է հերքում ՄԻՊ-ին, քանի որ դա ոչ թե ենթադրություն է, գիտաֆանտաստիկայի ժաներից որևէ բացահայտում, այլ իրականություն, տեսնում ենք ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչներն իրականացնում են ինժեներական աշխատանքներ ընդ որում եղանակային այն պայմաններում, երբ որ մեկ տարի առաջ հարցնում էի կառավարությանն ու պատասխան էի ստանում, որ եղանակային պայմաններով պայմանավորված մենք չենք կարող ինժեներական աշխատանքներ իրականացնել, այդ հատվածում ձյուն է, ցուրտ է, այդ դեպքում ադրբեջանցիները ոնց են անում նույն եղանակային պայմաններում նույն հատվածներում»,- ասաց Թ. Թովմասյանը։
Պաշտպանության փոխնարարան ասաց. «Երբեք ՊՆ-ն կատեգորիկ չի հերքել, որ փորձեր չեն կատարվում։ Բնականաբար, ծանր ինժեներական տեխնիկայի կիրառմամբ մարտական դիրքեր կահավորելու և դեպի իրենց մարտական դիրքեր տանող ճանապարհները կահավորելու ուղղությամբ որոշակի փորձեր կատարվում են, բայց դրանք կանխվում են, որոնց մասին բազմիցս ասվել է։ Փորձեր կատարելն ու դրանք ներկայացնելը, որ ամրապնդվել են, ամրաշինական աշխատանքներ են կատարվել, և այլն...
Բնականաբար, իրենք ամեն գնով ուզում են, որպեսզի այդ վայրում, որտեղ հայտվել են, կահավորեն, որոշակի առավելություն ստանան, բայց յուրային զորքերի կողմից հնարավորինս արագ և օպերատիվորեն կանխվում են»,- ասաց Ա. Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը հրապարակել է փաստերով վերլուծություն Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ Ադրբեջանի անօրինական ամրացման աշխատանքնի վերաբերյալ
- Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան և դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու կդառնա նոր լարվածության պատճառ. ՄԻՊ
- Նույն ոճով բացառապես Ադրբեջանն ու Թուրքիան են արձագանքում ՄԻՊ-ի հայտարարություններին․ Ա․ Վարդևանյան
- ՊՆ-ՄԻՊ հեռակա բանավեճը շարունակվում է. Հայտարարություններին հեռախոսազրույց է հաջորդել
- ՊՆ. ՄԻՊ գրառման մեջ առկա են իրականությունից կտրված պնդումներ
- Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինծառայողների քանակն ու սպառազինությունը ավելացրել է. ՄԻՊ
- Գեղարքունիքում ադրբեջանցիները հրդեհում են ոչ միայն արոտավայրերը, այլ նաև ձմեռվա պաշար խոտը. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին