Չկան այնպիսի արխիվային նյութեր, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում չեն ուսումնասիրվել. Կադաստրի կոմիտեի ղեկավար
«Սահմանների դեմարկացիան, դելիմիտացիան կարող է սկսվել այն ժամանակ, երբ կլինի համապատասխան երկու պետությունների կողմից կազմված հանձնաժողովներ։ Այս պահին չկա կազմված հանձնաժողով, և այսքանով Կադաստրի կոմիտեի գործառույթը սահմանափակվում է միայն ներքին արխիվներում եղած որոշ իմաստով գաղտնի, որոշ իմաստով բաց նյութերի ուսումնասիրությամբ»,- ԱԺ-ում «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի, քարտեզների մասին։
Նա նշեց՝ երբ որ կլինի համապատասխան հանձնաժողով, Կադաստրի կոմիտեն կանցնի իր կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների կատարմանը։
Ինչ վերաբերում է արխիվային նյութերին, նա փաստեց մեկ կարևոր հանգամանք՝ չկա այդպիսի արխիվային նյութեր, որոնք այս ամբողջ ժամանակահատվածում չեն ուսումնասիրվել, դրանց վերաբերյալ որևէ տեղակատվություն չի ներկայացվել համաատասխան իրավասու լիազոր մարմիններին։
«Այդ աշխատանքները ներկա դրությամբ էլ շարունակվում են, առկա են տարբեր ժամանակաշրջանների և տարեթվերի քարտեզներ, և Կադաստրի կոմիտեն չէ, որ պետք է իրավական հիմքերի մասին պետք է խոսի»,- ասաց Ս. Թովմասյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան