ՔԿՀ-ների փակման հետևանքով 280 հաստիքի կրճատումով վեթինգ կիրականացնենք. Կարեն Անդրեասյան
«Որոշման նախագիծը 2022 թվականին կխնայի 1 մլրդ 200 մլն դրամ: Բայց այս նախագիծը միայն գումարի խնայողության մասին չէ»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ զեկուցելով «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը դադարեցնելու մասին նածագիծը:
Նա հայտնեց, որ որոշումը կարևոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար:
Նշելով որր Հայաստանում կա 12 քրեակատարողական հիմնարկ՝ նախարարը ասաց, որ որոշումն ընդունելուց հետո կմնա 10 ՔԿՀ:
«Նրանց վրա կենտրոնանալով և նրանց պայմանները լավացնելով՝ կկարողանանք հետագայում էլ ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, նաև լուծել համակարգում աշխատողների մի շարք կարևոր հարցեր»,-հայտարարեց Անդրեասյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ ՔԿՀ-երի փակման հետրանքով 280 հաստիքի կրճատում է տեղի ունենալու և դրանով որոշակի վեթինգ կիրականացվի ՔԿՀ-երում:
կարեն Անդրեասյանի խոսքով՝ այդ նպատակով էլ կրճատված աշխատակիցներից համակարգի այլ կառույցներում աշխատելու իրավունք կտրվի 120 հոգու:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 20 մլն եվրո վարկով Երևանի համար 100 ավտոբուս կգնի
- Այս պահին կա կովիդով վարակված 122 հղի կին. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան