Միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, արդյո՞ք վտանգ չեք տեսնում. Կյուրեղյանը՝ Տերտերյանին
ԱԺ-ում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է՝ «համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ մինչև դրա առաջացնող հանգամանքների վերացումը՝ վերջինիս լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում՝ մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որն այժմ կարգավորում կա, ըստ որի՝ համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու դեպքում, եթե համայնքի ղեկավարի լիազորություններն ինչ-որ անհնարինության դեպքում չեն կատարվում, ապա այն դրվում են առաջին տեղակալի վրա, որը պետք է լինի ավագանու անդամ։
Նա դիմեց հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին՝ հետաքրքրվելով, թե այս առաջարկով արդյո՞ք հնարավորություն չեք տեսնում այդ կարգավորման անհնարինությունը, միգուցե մարզպետը նշանակի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար իր ցանկությամբ, բայց ոչ ավագանու կազմից, ինչպե՞ս պետք է կարգավորվի, արդյո՞ք վտանգ չեք տեսնում։
Վ. Տերտերյանն ասաց, որ համամասնականի պարագայում, ըստ երևութին, այդ խնդիրը չեն ունենա, ենթադրում է՝ միշտ կունենան տեղակալներ, իհարկե, չեն կարող բացառել։
«Երկրորդ՝ չպետք է բացառենք, որ համայքների մի մասում դեռևս ունենք մեծամասնական ընտրակարգով ընտրված տեղական ինքնակառավարման մարմիններ և ունենալու ենք։ 4000-ից պակաս բնակչություն ունեցող համայքներում մեծամասնական ընտրակարգն աշխատելու է։ Մեծամասնական ընտրակարագից համամասնական ընտրակարգի անցնելու պարագայում ոչ միայն այս, նաև շատ դրույթներ քիչ կիրառելի կլինեն»,- ասաց հիմնական զեկուցողը։
Արմենուհի Կյուրեղյանն արձագանեց. «Ամեն դեպքում ստացվում է՝ եթե մենք կարգավորման մեջ հստակ չենք ֆիքսում, որ սա մեծամասնական ընտրակարգի դեպքում ձևավորված համայնքների համար է, կարող ենք նաև սրա կիրարկման բացառություններից մեկ օրինակ հանդիպել և համամասնականում փորձեն կիրառել»։
Վաչե Տերտերյանն ասաց. «Համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու դեպքում այս կարգավորումը խնդրո առարկա, ինչը նշեցիք, ավելի քիչ հավանական է, որ կլինի, բայց տեսության մեջ և պրակտիկայում, այնուամենայնիվ, կարող է լինել, գոնե այս պահին դա պետք է մնա»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին