«Հայաստան» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի ՔՊ-ն իր համար քննարկի հարցը
«Երեկ նիստի վերջում այս հարցի քննարկման ժամանակ շփոթ է առաջացել, նախագիծը որևէ ձևով չի խոչընդոտում արդար դատաքնության ընթացքին»,-ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաև Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչնդոտող փաստերը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցի քվեարկությունից առաջ:
Նախորդ օրը իշխող մեծամասնությունը դեմ արտահայտվեց նախագծին և հավանականությունը մեծ է, որ կտապալի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը:
Մինասյանը հայտարարեց, որ ընդդիմությունը ցանկանում է, որ իշխող ՔՊ խմբակցությունը ևս մեկ անգամ քննարկի հարցը և դրա համար մինչև քվեարկելը «Հայաստան» խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան