ՄԻՊ-ը հրապարակել է փաստերով վերլուծություն Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ Ադրբեջանի անօրինական ամրացման աշխատանքնի վերաբերյալ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ հրապարակում են փաստերով վերլուծություն Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի անօրինական (unlawful) տեղակայումներից և անօրինական (unlawful) ամրացման աշխատանքներից մեկի վերաբերյալ:
«Նրանց հանցավոր արարքների ու ներկայության պատճառով ՀՀ գործարար ընկերությունը չի կարողանում օգտվել ՀՀ կառավարության որոշմամբ ու Կադաստրի կոմիտեի սեփականության վկայականով իրեն օրինական հատացված 200 հա տարածքից, որից 75-ի վրա կառուցել է երկու հողմակներ, ապօրինաբար (unlawfully) զրկվել է գործարարությամբ զբաղվելու իրավունքից, իսկ կրած վնասը, իր հաշվարկով, 5 միլիոն դոլար է:
Ավելին, ադրբեջանական անօրինական տեղակայումների պատճառով քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ադրբեջանական զինված ծառայողների թիրախում. վտանգված, պարբերական գնդակոծություններով խաթարված է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը, մարդիկ զրկված են սեփականության իրավունքից ու գյուղատնտեսությամբ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Այս փաստերը կուղարկվեն միջազգային համապատասխան մարմիններին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀԿ-ներին՝ իրենց աշխատանքում օգտագործելու նպատակով»,- գրել է Արման Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան և դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու կդառնա նոր լարվածության պատճառ. ՄԻՊ
- 23.10.2021. «Հենակետ». Սոցցանցերում և լրատվական կայքերում քննադատության է արժանացել ՊՆ-ի հայտարարություններն ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնած հարցերի կապակցությամբ
- Նույն ոճով բացառապես Ադրբեջանն ու Թուրքիան են արձագանքում ՄԻՊ-ի հայտարարություններին․ Ա․ Վարդևանյան
- ՊՆ-ՄԻՊ հեռակա բանավեճը շարունակվում է. Հայտարարություններին հեռախոսազրույց է հաջորդել
- ՄԻՊ-ն արձագանքել է ՊՆ հերքմանը՝ ներկայացնելով ապացույցներ
- ՊՆ. ՄԻՊ գրառման մեջ առկա են իրականությունից կտրված պնդումներ
- Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինծառայողների քանակն ու սպառազինությունը ավելացրել է. ՄԻՊ
- Գեղարքունիքում ադրբեջանցիները հրդեհում են ոչ միայն արոտավայրերը, այլ նաև ձմեռվա պաշար խոտը. ՄԻՊ
- Թշնամին կրակ է բացել Գեղարքունիքում հայ դիրքապահների ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին