Ըստ տարբեր տեղեկատվության, ԱԱԾ-ն առգրավվել է բոլոր քարտեզները. Արծվիկ Մինասյան
«Ըստ տարբեր տեղեկատվության, ԱԱԾ-ն առգրավել է բոլոր քարտեզները և դրա հիմք հանդիսացող նյութերը։ Սա նշանակում է, որ իրականացվում է որոշակի աշխատանք»,- ԱԺ-ում «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության քարտտողար Արծվիկ Մինասյանը։
Նա դիմեց ԱԺ համապատասխան հանձնաժողովներին՝ առաջիկայում հրավիրել քննարկում ի վերջո այս նյութերին ծանոթանալու, հասկանալու, թե ինչ ունենք մենք, որտեղ է մեր կարմիր գծերը։
«Ինչո՞ւ եմ սա կարևորում։ Այս տարիների ընթացքում Հայաստանում հրապարակվել են տարբեր տիպի ատլասներ, քարտեզներ, որտեղ այն բոլոր տարածքները, որոնց մի մասում դիրքերը, ինչպես երեկ գործադիրի ղեկավարն ասաց, հանձնարարությամբ թողնվել են, դրանք բոլորն այդ ատլասներում, քարտեզներում ՀՀ տարածքի մեջ են ներկայացված։ Սա նշանակում է՝ հիմք են ունեցել չէ՞, որ ներկայացված է։ Այդ քարտեզներն ու ատլաները մեզ համար գոնե իրավական հիմք ենք սահմանել, սրանով ենք առաջնորդվել։
Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք այս ընթացքում, իրականացնելով պառլամենտական վերահսկողություն, չթողնենք և չթույլատրենք, որպեսզի որոշակի անձինք, մարդիկ փորձեն մեր ազգային շահերին վնասեն այդ թվում այդ հիմքերի նկատմամբ որոշակի ոտնձգություններ իրականացնելով»,- ասաց Ա. Մինասյանը։
Քննարկմամը ներկա ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադառնալով քարտեզների առգրավմանը՝ նշեց, որ Կադաստրի կոմիտեում նման բան առկա չէ։
«Կա աշխատանքային փոխանակում, քննարկում, միջավայր, որտեղ որոշակի տվյալներ են վերլուծվում, բայց ինչ վերաբերում է բոլոր քարտեզները ինչ-որ մի պետական մարմին, այդ թվում ԱԱԾ-ն կամ Կադաստրի կոմիտեն առգրավել է ու մի միջավայրում է պահում, նման բան, համեյանդեպս, Կադաստրի կոմիտեում առկա չէ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան