Պեկինը կոչ է անում ԱՄՆ-ին` դադարեցնել Չինաստանին վերաբերվել որպես երևակայական թշնամու
Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից և դադարեցնել Պեկինին որպես երևակայական հակառակորդի վերաբերվել: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը։
Ավելի վաղ Միացյալ Նահանգների շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին ՉԺՀ-ի կողմից հիպերձայնային զենքի փորձարկումները համեմատել էր 1957 թվականին ԽՍՀՄ-ում առաջին արհեստական Երկիր արբանյակի արձակման հետ։ Ինչպես ավելի ուշ նրա խոսքերը մեկնաբանեց Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, Միացյալ Նահանգները մտահոգությամբ է հետևում Չինաստանի ռազմական արդիականացմանը՝ այն դիտելով որպես տարածաշրջանային կայունությանը սպառնալիք։
Վենբինը հավելել է, որ Պեկինը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին՝ դադարեցնել Չինաստանին քննարկել ամեն քայլափոխի, դադարեցնել ՉԺՀ-ին վերաբերվել որպես երևակայական թշնամու, հրաժարվել «սառը պատերազմից» և զրոյական գումարով խաղային մտածելակերպից և Չինաստանի ազգային պաշտպանությանը վերաբերվել օբյեկտիվ և ռացիոնալ:
Դիվանագետը նաև կոչ է արել Վաշինգտոնին ավելի շատ ջանքեր գործադրել, որոնք կնպաստեն Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության և համագործակցության ամրապնդմանը, ինչպես նաև ողջ աշխարհում խաղաղության, կայունության և զարգացման պահպանմանը:
Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Չինաստանն օգոստոսին միջուկային զենք կրելու ունակ հիպերձայնային հրթիռ է փորձարկել, և դա «բռնացրել է» ԱՄՆ հետախուզությանը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը հայտարարել է, որ Չինաստանը փորձարկել է ոչ թե հիպերձայնային հրթիռ, այլ տիեզերանավ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան