Պեսկով․Ռուսաստանում պարտադիր պատվաստումների վերաբերյալ որոշումներ դեռ չեն կայացվել
Ռուսաստանում դեռևս որոշումներ չեն ընդունվել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումների ներդրման վերաբերյալ, անհրաժեշտ է շարունակել հետևել COVID-19-ով հիվանդացության հետ կապված իրավիճակի զարգացմանը։ Այս մասին այսօր ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Intefax-ը։
«Առայժմ այս մասով որոշումներ չեն կայացվել, տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Դուք տեսնում եք թվերը: Դրանք օրեցօր փոխվում են: Թվերը դեռ լավատեսության հիմք չեն տալիս, հատկապես այսօր: Մենք հետևում ենք հետագա քայլերին»,- հավելել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանում զգալիորեն աճել է պատվաստումների ցուցանիշը։
«Պատվաստումների տեմպերը, փառք Աստծո, բարձրացել են, հուսանք, որ ոչ աշխատանքային օրերի ավարտից հետո այդ միտումը չի նվազի»,- ասել է նա։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված ավելի քան 40 հազար մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում