Փաշինյանն անցնում է սահմանները. Տիգրան Աբրահամյան
«ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման մեկ օրակարգ ունի, դա նրա հրաժարականի օրակարգն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգմավոր Տիգրան Աբրահամյանն՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկին ընդդիմադիր խմբակցություններին՝ հանդիպել և քննարկում ծավալել։
Ըստ նրա, եթե կա քննարկելու թեմա, խորհրդարանն ուներ մի քանի հնարավորություններ. «Առաջինը՝ կապված տարբեր պաշտոնատար անձանց հետ՝ ԱԱԾ տնօրենի, պաշտպանության նախարարի, գլխավոր դատախազի, մեկ ամսից ավելի է անցել, ինչ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին և պարզաբանումներ պահանջել տարբեր հարցերի շուրջ։ Այդ հնարավորությունները վերոնշյալ պաշտոնատար անձիք չէին օգտագործել և խորհրդարան չէին եկել»։
Տ. Աբրահամյանի խոսքով, հաջորդ հնարավորությունը, Սահմանադրությամբ նախատեսված եղանակով հրատապ քննարկման ձևաչափն էր, որի թեման շփման գծում ստեղծված իրավիճակն էր, սահմանզատման հարցերն էին, պահանջվող պաշտոնյաներն էին՝ ԱԳ նախարար, ԱԱԾ տնօրեն, պաշտպանության նախարար. «Սակայն իշխանությունը ներգրավել էր ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարին և ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալին, որոնք իրավասու չէին պատասխանելու օրակարգին վերաբերող հարցերի 90 տոկոսին, մյուս 10 տոկոսի մասով, կարելի է ասել, բովանդակություն, կարևորություն պարունակող որևէ պատասխան չի եղել»։
«Իսկ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման օրակարգի հետ կապված մեր խմբակցության քարտուղարն արդեն տեղեկացրել է՝ դա նրա հրաժարականի օրակարգն է, որի շուրջ կարելի է նրա հետ հանդիպել և խոսել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը այն ձևաչափերով, որով հանդես է գալիս կառավարության հետ հարցուպատասխանի, կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, ըստ էության, չի պատասխանում հարցերին, անցնում է սահմանները, շատ դեպքերում վերոնշյալ հարցից փախուստի դիմելու համար անդրադառնում է լրիվ այլ բնույթի հարցերի, որոնք օրվա օրակարգի հետ կապ չունեին։
«Այդ պարագայում Նիկոլ Փաշինյանի հետ նստելու, որևէ հարց քննարկելու նպատակահարմարություն չեմ տեսնում»,- կրկնեց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ իշխանության նպատակն է տպավորություն ստեղծել, թե ջերմ հարաբերություններ են տիրում խորհրդարանում, խորհրդարանից դուրս, իր համար առաջին հայացքից տհաճ տպավորություն է ստեղծում։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան». Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած անձնավորության հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում
- «Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հետ կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը․ Հայկ Մամիջանյան
- Փաշինյանն ընդդիմադիր պատգամավորներին հրավիրեց խոսելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին