Քոլատակի դպրոցի առաջին հիմնախնդիրը շենքի վթարային լինելն է. տնօրեն
ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական պարապմունքները զինադադարից հետո անխափան կազմակերպվել են. նոյեմբերի 30-ին բոլոր աշակերտները և ուսուցիչները վերադարձել են:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Վահրամ Աղասյանը:
«2020 - 21ուսումնական տարում 52 աշակերտ էր հաճախում դպրոց, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 69 աշակերտ: Նրանց քանակի ավելացումը պայմանավորված է համայնքի նոր թաղամասի շահագործմամբ: Դպրոցում այս տարի Թբլղու, Քոլատակ համայնքների և նոր թաղամասի 4-5 տարեկան 12 երեխաների ընդգրկմամբ սեպտեմբերի 13-ից նախադպրոցական խումբ է գործում, ունենք համապատասխան մասնագետներ:
Դպրոցում ունենք առարկայական, ասմունքի, թատերական, երգի խմբակներ, և աշակերտներն էլ ակտիվ մասնակցում են այդ խմբակներին: Դպրոցի առաջնահերթ հիմնախնդիրը վթարային շենքային պայմաններն են, ոչ թե վերանորոգման, այլ կապիտալ հիմնանորագման կարիք ունի դպրոցի շենքը, որովհետև նման պայմանները վտանգավոր են մեր աշակերտների և ուսուցչական կոլեկտիվի համար: Երկարօրյա ուսուցումը այս տարի չեն նախատեսել մեր դպրոցում հենց այդ պատճառով: Շենքը ջեռուցվում է վառելափայտով», - նշել է Վ. Աղասյանը և հավելեց, որ 2020թ. աշնանային պատերազմի ընթացքում, ցավոք, հերոսաբար զոհվեց դպրոցի շրջանավարտ Շուրա Մարկոսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին