Արծվանիկում գյուղացիներն արոտներ չունեն այլևս, ամբողջը պոչամբարի համար վերցրել են․ Օլեգ Դուլգարյան
«Համայնքային համախմբման և աջակցության» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն այլ մասնագետների հետ շրջում է Հայաստանի այն շրջաններով, որտեղ կան պոչամբարներ։ Հերթական կանգառը Սյունիքի մարզում էր, որտեղ նա նկարել է Արծվանիկի պամբարը։
Հիշեցնենք, որ Արծվանիկի պոչամբարը շահագործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որի սեփականատերերը վերջերս փոխվեցին։
Օլեգ Դուլգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Այստեղ եմ, Հայաստանի ամենամեծ պոչամբարը, Արծվանիկի պոչամբարը։
Արծվանիկ գյուղի բնակիչները մեզ հետ նշեցին, որ գյուղում վերջին տարիներին շատ է տարածվել շաքարային դիաբետը, ասում են՝ «Ում հարցնում ես ասում է՝ շաքար եմ»։
Նշում են, որ հողեր չունեն այլևս, ամբողջը պոչամբարի համար վերցրել են, արոտներ չունեն այլևս, որ ընտանի կենդանիներ պահեն, ասում են, որ բերքը չի աճում գյուղում»։
Նա նաև հրապարակել է լուսանկարներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին