Կառավարությունը 20 մլն եվրո վարկով Երևանի համար 100 ավտոբուս կգնի
«Ասօր մենք կարող ենք ասենք, թե Երևանի, Գյումրու, Վանաձորի տրանսպորտային հարցը լուծեցինք, բայց հաջորդ կառավարությունը կգա ու կասի՝ մի րոպե,պարտք եք վերցրել, հարցը լուծել, բայց մենք եկել ենք և բոլոր ավտոբուսները շարքից դուրս եկած են, ի՞նչ անենք, նոր վարկ վերցնե՞նք»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով խոշոր քաղաքներում հասարակական տրանսպորտի վիճակը և վարկերի միջոցով խնդիրները լուծելու կառավարության գործելաոճը:
Նրա խոսքով՝ նման իրավիճակից խուսափելու համար, պետք է այնպես անել, որ հասարակական տրանսպորտն իր պարկը թարմացնելու համար որոշակի գումար գեներացնի, բայց որը չի նշանակում, որ լինելու է շահութաբեր:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցեց «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագիծը:
Նախարարը տեղեկացրեց, որ խորհրդատվական ընկերության կողմից կատարվել էր ուսումնասիրություն և առաջարկվել, որ Երևանի երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափի ավտոբուսներ:
Ըստ Սանոսյանի, դեռ 2019թ. գարնանից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ բանակցություններ էր գնում և, նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ է լինելու 120-150 մլն եվրո:
«Ներկայացվող համաձայնագրերը վերաբերում են 25 մլն եվրոյին, որից 20 մլն-ը վարկ է, իսկ 5 մլն-ը դրամաշնորհ»,-հայտնեց նախարարը և տեղակցրեց, որ դրանով ձեռք է բերվելու հարյուր հատ 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսներ:
Սանոսյանի խոսքով՝ որոշումը կառավարության հերթական խոշոր աջակցությունն է Երևան համայնքին, որպեսզի կարողան հասարական տրանսպորտի իր առջև դրաված խնդիրները լուծել և ամբողջովին նոր ավտոբուսներով երթուղային ցանց ունենալ:
Կառավարության նիստի ժամանակի 50 %-ը նվիրվեց վարկային միջոցներով հասարակական տրանսպորտի վիճակի բարելավման ուղղությամբ գործադիրի ծրագրերերի բազմակողմանի ներկայացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին կա կովիդով վարակված 122 հղի կին. Անահիտ Ավանեսյան
- Կառավարությունն այսօր կորոշի առաջարկություն չներկայացնել ԱԺ-ում սուտ տեղեկություններ տվողին ազատազրկում նախատեսող նախագծին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան