Երևանում մեկնարկում է Digitec 2021-ը՝ տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ցուցահանդեսը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում են Digitec 2021միջոցառման պաշտոնական բացման մասին։
Համաձայն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածած հաղորդագրության՝ բացումը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը՝ 10:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Ցուցահանդեսին 60 տաղավարով ներկայացված կլինեն շուրջ 100 ընկերություններ։ Այս տարի Digitec-ը մաս է կազմում DigiWeek-ի՝ տեխնոլոգիական մի ամբողջ շաբաթ՝ քննարկելու տեխնոլոգիաների ընթացիկ և ապագա մարտահրավերներն ու հնարավորությունները Հայաստանում և դրանից դուրս: Միջոցառումների շաբաթը մեկնարկել է հոկտեմբերի 27 ին և կավարտվի նոյեմբերի 3-ին»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան