Freedom House․ ԱՄՆ-ն ու ժողովրդավարական երկրները պետք է դադարեն անտեսել Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմը
Freedom House հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների վերաբերյալ հետազոտություններ և պաշտպանություն, հայտարարում է, որ չպետք է անտեսել Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը։
«Ժամանակն է, որ ամբողջ աշխարհի ժողովրդավարական երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, դադարեն անտեսել Ադրբեջանի նախագահ Ալիևի կոռումպացված ավտորիտարիզմի սպառնալիքը, որը ներկայացնում է տարածաշրջանում ազատության և ժողովրդավարության համար»,-այս մասին ասվում է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ:
Գրառման հետ միասին Freedom House-ը տարածել է Մայքլ Ռուբինի National Interest-ում հրապարակված հոդվածը, որում ասվում է, որ Ալիևը կարող է բռնապետ լինել, բայց Արևմուտքի կողմից Ադրբեջանի նոր իրականության ժխտումը և նրա աճող ռազմատենչության անտեսումը խոստանում են ավելի արյունալի ապագա տարածաշրջանում արդարության և ժողովրդավարության համար, քան նա անում է։
It’s time for democratic nations across the world—including the US—stop ignoring the threat
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան