Առողջապահության նախարարը զբաղված է տեռորով
Անցան ժամանակները, երբ ասում էին՝ պատվաստվեք, որ չհիվանդանաք։ Հիմա արդեն պարզ է ու պաշտոնապես (մեղա) անգամ ասվում է, որ կորոնավիրուսից պիտի զգուշանան և պատվաստվածները, և չպատվաստվածները։
Ինչպես զգուշանան թեստեր հանձնելու հերթերի, տրանսպորտ նստելու խցկռթոցի, պատվաստման հերթերի, չստուգված պատվաստանյութերի, պատվաստվելուց հետո աշխատանքի գնալու... պարագաներում՝ առողջապահության նախարարի պետքը չէ։
Նրան Նիկոլ Փաշինյանը ասել է՝ պատվաստման թիվ տուր, չի ասել՝ հետևիր երկրի բնակչության առողջությանը։
Մարդիկ հիվանդանում են ժամերով թեստ հանձնելու հերթերում կանգնած՝ ԱԱվանեսյանի պետքը չէ։
Մարդիկ հիվանդանում են կամ պատվաստվելու պատճառով, կամ դրա հերթերում՝ Ա.Ավանեսյանի պետքը չէ։
Մարդիկ հիվանդանում են ժամերով ցրտին տրանսպորտ սպասելիս, տրանսպորտ խցկվելիս՝ Ա.Ավանեսյանի պետքը չէ։
Մարդիկ հիվանդանում են պատվաստվելուց հետո անկած իմունիտետի հետևանքով՝ Ա.Ավանեսյանի պետքը չէ։
Մարդիկ ավելի են մահանում այս տարի, երբ պատվաստաստում կա. ԻՆՉՈՒ՝ Ա.Ավանեսյանի պետքը չէ։
Նրան Փաշինյանն ասել է՝ պատվաստի բոլորին, որովհետև... որովհետև՝ ԻՆՉ։
Ի՞նչ՝ եթե կորոնավիրուսով հիվանդանում են և պատվաստվողը, և չպատվաստվողը։
Որովհետև թի՞վ է պետք։
Թե՞ որովհետև Հայրենիք հանձնած այս կառավարությունը մտածում է մարդու առողջության մասին ավելի, քան ինքը՝ մա՞րդը։
Ավանեսյանն ասում է՝ մահճակալները պրծնում են, շուտ արեք, պատվաստվեք։
Ու՞։
Պակասեցի՞ն հիվանդները։
Սա նույնիսկ խայտառակ քաղաքականություն չէ, սա բացահայտ տեռոր է։
Ա. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում