ԱԽՔ-ը ԽՍՀՄ տարիների դեմարկացիայի մասին է խոսել. «Քննարկում ենք, եթե որևէ հստակություն լինի, տեղյակ կպահենք»
«Ուզում եմ ասել, որ ԽՍՀՄ տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը 20-ականներին է սկսվել՝ 1926, 1927 թթ., որն ավարտվել է 1929 թ.-ին և դրանից հետո հետագայում կազմած քարտեզների հիմքը եղել է հենց այդ թվականներին ձևավորված քարտեզը»,-կառավարության նիստից հետո տված ճեպազրույցում հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով աշխատանքային խումբը քննարկում է, թե որ քարտեզն հիմք ընդունել, բայց դեռ որևէ հստակություն չկա:
«Քննարկում ենք, եթե այդ մասով որևէ հստակություն լինի, հանրությանը տեղյակ կպահենք»,-հայտարարեց ԱԽ քարտուղարը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր է նախորդ դարի 20-ականների քարտոզներով սահմանազատումն իրականացվի։
Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման գործընթացին, բայց դրա համար կարևոր մոտեցումներից է երկու երկրների զորքերի հայելային հետքաշումը, համապատասխան տարածքներում նրանց սահմանապահ զորքերի տեղակայումը:
«Այդ մասով սպասում ենք դրական ազդակի Ադրբեջանից և կարծես թե, սեպտեմբերին ՄԱԿ-ում նրանք այդպիսի հայտարարություն արել են, բայց մենք չենք կարողանում այս մասով առաջ գնալ»,-ասաց Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նաև հավաստիացրեց, որ մինչև նոյեմբերի 10-ը որևէ բան չի նախատեսվում, Փաշինյանի և Ալիևի հանդիպման տեղեկությունը հանրային աժիոտաժ ստեղծելու, ընդդիմությանը հնարավորինս աջակցելու նպատակ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան